Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

ԱՄՆ-ում «հավերժական» պիցցա են ստեղծում

ԱՄՆ-ում «հավերժական» պիցցա են ստեղծում

Մասաչուսեթսի լաբորատորիայի գիտնականները կարողացել են այնպիսի պիցցա ստեղծել, որի պահպանման ժամկետը երեք տարի է, հայտնում է Associated Press-ը: 

 

Գիտնականները մի քանի տարի զբաղվել են պահպանման երկար ժամկետով պիցցայի բաղադրատոմս ստեղծելով: Գլխավոր խնդիրն այն էր, որ սոուսի, պանրի եւ միջուկի խոնավությունը ժամանակի ընթացքում ներծծվում է պիցցայի խմորում: Դա բարենպաստ պայմաններ է ստեղծում բորբոսի եւ վտանգավոր մանրէների գոյացման համար: Գիտնականներն օգտագործել են այնպիսի նյութեր, որոնք կարող են պահել խոնավությունը: Սակայն միայն դա բավարար չէր, որպեսզի պիցցան պահպանվի երեք տարի: Նրանք  «կարգավորել են» նաեւ սոուսի, պանրի եւ խմորի թթվայնությունը: Բացի դրանից, տուփում դրել են երկաթ, որպեսզի մետաղը կլանի թթվածնի մնացորդները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:  

 

«Հավերժական» պիցցայի վերջին տարբերակները փորձած գիտնականները հայտարարել են, որ  համով այն չի տարբերվում սովորականից: Միակ տարբերությունն այն է, որ  չի կարելի ուտել տաք վիճակում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. en.wikipedia.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ